Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

09.06.2015 12:41
Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ն հունիսի 8-ին տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պարտատոմսեր։Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ԿԲ–ի մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39073166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Պահանջարկի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 341 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 271 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1243 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.3489 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 899 597 դրամ ($1 – 476,24 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև