17.06.2015 11:26
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի, /ԱՌԿԱ/. Financial Times–ի գնահատականներով` Սինգապուրը հերթական անգամ գլխավորել է աշխարհի քաղաքների ցուցակը` նոր նախագծերում ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալով, հաղորդում է Vestifinance.ru–ն։
2014թ.–ի արդյունքներով` Սինգապուրը կրկին առաջին տեղն է զբաղեցրել` «զրոյից նախագծերում» (greenfield projects) արտասահմանյան ներդրումների ծավալով: Այդ մասին հաղորդել է բրիտանական Financial Times–ը (FT)` հղում անելով FT ֆինանսական պրովայդեր fDi Markets–ի տվյալներին։
2014թ.–ին 390 ընկերություններ հայտարարել են Հարավ–Արևելյան Ասիայի քաղաք–պետությունում 409 նոր նախագծերի գործարկման մասին` 11 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը` 334 նախագծով, երրորդը տեղը` Շանհայը` 254 նոր նախագծով։
FT–ն նշում է, որ վարկանիշի առաջին քսանյակի քաղաքների շուրջ 50 տոկոսը գտնվում է զարգացող երկրներում։ Սինգապուրն արդեն գլխավորել է այդ ցուցակը 2013թ.–ին, միաժամանակ 2014թ.–ին մրցակիցներից նրա առավելությունը միայն ավելացել է։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: