Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 6,5 տոկոսով և կազմել 862,1 մլրդ դրամ

30.06.2015 19:38
Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 6,5 տոկոսով և կազմել 862,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/.     Հայաստանի փողի բազան 2015թ.–ի մայիսին, այս տարվա ապրիլի համեմատ, նվազել է 6,5 տոկոսով` կազմելով մոտ 862,1 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից, ըստ ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների`ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարի ծավալը մայիսի վերջին կազմել է ավելի քան 367,3 մլրդ դրամ`ապրիլին գրանցված 357,9 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահուստների մեծությունը կազմել է մոտ 314,3 մլրդ դրամ` մարտի վերջին գրանցված մոտ 329,6 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` մոտ  176,5  մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված մոտ 115,4  մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015թ.–ի մայիսի վերջին կազմել են ավելի քան 447,4 մլրդ դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով։ Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 414,7 մլրդ դրամ` ապրիլի վերջին գրանցված 409,2 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը` 472,53 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև