15.12.2011

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանում փողի բազան ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ին, ամսվա սկզբի համեմատ, ավելացել է ավելի քան 32,9 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 633,1 մլրդ դրամ:
Տոկոսային կտրվածքով փողի բազայի ցուցանիշն ավելացել է 5,5 տոկոսով, հաղորդվում է ԿԲ պաշտոնական կայքում:
Աճը հիմնականում պայմանավորված է ազգային արժույթում պարտադիր պաշարների 34,2 մլրդ դրամ ավելացումով, որոնց չափը դեկտեմբերի 14-ին հասել է շուրջ 156,1 մլրդ դրամի:
ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկությունը կազմել է շուրջ 382,1 մլրդ դրամ՝ ամսվա սկզբի համեմատ ավելանալով 9,9 մլրդ դրամով կամ 2,7 տոկոսով, իսկ արտարժույթով պարտադիր պաշարները կրճատվել են 8,8 տոկոսով կամ 8,6 մլրդ դրամով:
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ
















