Հաճախորդների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 18,5%–ով` կազմելով 1 238,6 մլրդ դրամ

23.01.2013 15:21
Հաճախորդների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 18,5%–ով` կազմելով 1 238,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 18,5 տոկոսով` դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմելով 1 238,6 մլրդ դրամ։ Այս տվյալները մեջբերվում են «ԱՌԿԱ» գործակալության` «Հայաստանի բանկեր» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի` 2012 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

2012թ.–ի չորրորդ եռամսյակի տվյալների համաձայն` հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքերում է HSBC Բանկ Հայաստանը։ 2012թ.–ի վերջին հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորությունները կազմել են 135,8 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 13,45 տոկոսով։

Հաջորդիվ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալով հետևում են` Ամերիաբանկը` 126,7 մլրդ դրամ (2011թ.–ի համեմատ 38,74% աճ), Յունիբանկը` 112,5 մլրդ դրամ (աճը` 24,27%), Արդշինինվեստբանկը` 110,6 մլրդ դրամ (աճը`  16,19%), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 105,8 մլրդ դրամ (աճը` 37,31%)։

2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 –  406,39 դրամ է)։  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև