Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

21.03.2013 13:04
Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չորեքշաբթի երեկոյան Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի հետ հեռախոսազրույցում շարադրել է տնտեսության փրկության նոր ծրագիրը։ Դեյսելբլումը չի մերժել այն, հինգշաբթի առավոտյան հայտարարել է Կիպրոսի հաղորդակցությունների նախարար Տասոս Միցոպուլոսը` Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Առաջարկությունը հետևյալն է` ստեղծել ներդրումային ֆոնդ` խնայող և պահուստային ֆոնդերի, անշարժ գույքի և այլ գույքի մասնակցությամբ, իսկ գումարի մի մասը պետք է ծածկվի դեպոզիտները մի փոքր կրճատելու հաշվին, որից բացառվել են մանր ավանդատուները, ասել է Միցոպուլոսը։ Ըստ նրա, կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել եռյակին, որը սպասում է կուսակցությունների արձագանքին։

Միցոպուլոսը խոստովանել է նաև, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան երեկ», քանի որ «պակասում են պահուստները» և «արդեն սկսվում են տնտեսության և շուկաների գործունեության խնդիրներ»։ Ակնկալվում է, որ նոր ծրագիրը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը օրվա երկրորդ կեսին։

Կիպրոսի նախագահը նախարարների հետ խորհրդակցությունում հայտնել է, որ տնտեսությունը փրկելու վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն արդեն հինգշաբթի։ Խորհրդակցությունից հետո Կիպրոսի Կենտրոնական բանկի փոխնախագահ Եվդոկիմոս Քսենոփոնտոսը հայտնել է, որ օտարերկրացի ավանդատուների դեպոզիտները կիպրոսյան բանկերում պաշտպանված կլինեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև