Հայաստանի ԿԲ–ն մայիսի 20-ին 147 մլն դրամ ծավալով ՊԿՊ է տեղաբաշխել

20.05.2013 19:55
Հայաստանի ԿԲ–ն մայիսի 20-ին 147 մլն դրամ ծավալով ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 20-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2618B137  և  AMGT13198138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա AMGT2618B137 պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 426 մլն դրամ, որից մրցակցային` 426 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 147 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 140 602 922 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9995 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9995 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա  13 շաբաթ մարման ժամկետով AMGT13198138 պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 110 մլն դրամ:ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև