30.10.2013 13:23
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը չորեքշաբթի շրջանառության մեջ է դնում հարյուր ռուբլիանոց հուշադրամներ, որոնք նվիրված են Սոչիում կայանալիք Օլիմպիադային և Պարալիմպիկ խաղերին։ Ինչպես գրում է banki.ru–ն, այս մասին նշվում է կարգավորիչի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թղթադրամները թողարկվում են 20 մլն տպաքանակով և Ռուսաստանի տարածքում կանխիկ վճարման օրինական միջոց են լինելու։
Սկզբից նախատեսվում էր, որ օլիմպիական թղթադրամի տպաքանակը կկազմի 10 մլն օրինակ, սակայն հետո ԿԲ–ն որոշեց կրկնապատկել տպաքանակը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: