ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթն առաջին կիսամյակում կրճատվել է 13.6%-ով և 17.8 մլրդ դրամ կազմել

18.07.2014 13:41
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթն առաջին կիսամյակում կրճատվել է 13.6%-ով և 17.8 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 17.8 մլն դրամ՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 20.6 մլն դրամի համեմատ կրճատվելով 13.6 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2014 թվականի երկրորդ եռամսյակում)։

Պետք է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 15-ը շահութաբեր են եղել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 6 բանկեր 2.7 մլրդ դրամի չափով վնաս են կրել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վնաս կրած երեք  բանկի դիմաց (վնասը կազմել է 1.6 մլրդ դրամ)։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի համախառն ծավալում առաջատար հնգյակին բաժին է ընկնում շահույթի 75 տոկոսը։

Տվյալ ցուցանիշով առաջատար HSBC Բանկ Հայաստանի զուտ շահույթի ծավալը 30.06.2014 թվականի դրությամբ գերազանցել է 3.4 մլրդ դրամը` կրճատվելով 15.65 տոկոսով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Բանկային համակարգի շահույթի համախառն ծավալում բանկի շահույթի բաժնեմասը կազմել է 19.2 տոկոս։ Երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը 2.9 մլրդ դրամով (աճը` 2,92%)։ Շահույթի համախառն ծավալում բաժնեմասը կազմել է 16,2%։ Այնուհետև Արդշինինվեստբանկն է 2,8 մլրդ դրամով 15,7% բաժնեմասով (աճը` 36,19/%), Ինեկոբանկը` 2,2 մլրդ դրամով  12,2% բաժնեմասով (անկումը` 7,71%) և Արարատբանկը` 2,1 մլրդ դրամով  11,8% բաժնեմասով (աճը` 30,34%)։

Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2 916,8 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ անկումը` 0,74%), պարտավորությունները` 2 429,7 մլրդ դրամ (անկումը` 1,61%), իսկ բանկերի ընդհանուր կապիտալը` 487,1 մլրդ դրամ (աճը`3,85%)։

2013թ.-ի հունիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: ($1 – 406,97 դրամ է)  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև