ԿԻՊՐՈՍ թեմյով բոլոր նորությունները

Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

25.03.2013 15:03

Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ԳԴՀ ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն երկուշաբթի գիշերը Եվրախմբի կողմից` Կիպրոսի ֆինանսական աջակցման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումն արդար է համարում և կարծում է, որ այն կարող է նպաստել այդ երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը վերադարձնելուն, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»։

Եվրագոտու  երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը հանել է Կիպրոսի դեֆոլտի սպառնալիքը. երկուշաբթի ողջ գիշերը շարունակվող արտահերթ նիստն ավարտվել է եվրագոտու և ԱՄՀ–ի կողմից 10 մլրդ եվրոյի չափով Կիպրոսին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրով։ Միաժամանակ Բրյուսելն այլևս Կիպրոսից չի պահանջում 5,8 մլրդ եվրո հավաքել։

«Կարելի է ասել, որ այդ արդյունքը կարող է կայունացնել Կիպրոսի իրավիճակը։ Միաժամանակ այդ որոշումն արդարացի է բոլոր կողմերի և կիպրոսյան բանկերի ավանդատուների նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այդ որոշումը կարող է նպաստել, որպեսզի սպառնալիքը Կիպրոսի նկատմամբ վստահության և անմիջապես Կիպրոսի ներսում աստիճանաբար վերանա»,– երկուշաբթի առավոտյան ասուլիսի ժամանակ ասել է Շոյբլեն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

22.03.2013 20:07

ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

Եվրոպայի քաղաքական գործիչները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած` տնտեսությունը փրկելու ծրագիրը. վարկատուները դեմ են կենսաթոշակային հիմնադրամի միջոցների ազգայնացմանը ու պետական պարտատոմսերի տեղաբաշխմանը, որոնք վճարումներն իրականացվելու են գազային հանքավայրերի մշակումից ստացված հետագա շահույթից, հաղորդում է Financial Times գործնական պարբերականը` հղում անելով աղբյուրներին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

22.03.2013 19:57

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

Կիպրոսի պոտենցիալ միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրամիություն–Եվրոպական կենտրոնական բանկ–Արժույթի միջազգային հիմնադրամ), ըստ ոչ պաշտոնական տվյալների, մերժել է կիպրոսյան իշխանությունների` Համերաշխության ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը ապահովված կլիներ կենսաթոշակային պահուստներով և բնական գազի արդյունահանումից ստացված եկամուտներով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսի բորսան հինգշաբթի և ուրբաթ փակ կլինի

21.03.2013 15:01

Կիպրոսի բորսան հինգշաբթի և ուրբաթ փակ կլինի

Կիպրոսի ֆոնդային բորսայի ղեկավարությունը որոշել է մինչև շաբաթվա վերջ երկարաձգել առուվաճառք անցկացնելու արգելքը, որը սահմանվել էր մարտի 19-ին, ասվում է առևտրային հարթակի պաշտոնական կայքում, գրում է Փրայմը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Կիպրոսի բորսան հինգշաբթի և ուրբաթ փակ կլինի

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

21.03.2013 13:24

Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

Կիպրոսյան բանկերում օտարկերկրյա ավանդատուների դեպոզիտները պաշտպանված կլինեն, հայտարարել է Կիպրոսի Կենտրոնական բանկի փոխնախագահ Եվդոկիմոս Քսենոփոնտոսը նախագահ Նիկոս Անասատասիադիսի հետ խորհրդակցությունից հետո։ Նա լավատեսորեն է խոսել ապագայի մասին` չնայած ոչ բարենպաստ իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կիպրոսյան լրատվական գործակալությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

21.03.2013 13:04

Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չորեքշաբթի երեկոյան Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի հետ հեռախոսազրույցում շարադրել է տնտեսության փրկության նոր ծրագիրը։ Դեյսելբլումը չի մերժել այն, հինգշաբթի առավոտյան հայտարարել է Կիպրոսի հաղորդակցությունների նախարար Տասոս Միցոպուլոսը` Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

21.03.2013 11:49

Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

Կիպրոսի բանկերում ռուսներին պատկանող ավանդների ծավալը կարելի է գնահատել 4.943 միլիարդից մինչև 10.225 միլիարդ եվրո միջակայքում` կախված հաշվարկային համակարգից, հայտարարել է երկրի ԿԲ ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսը, հաղորդում է Փրայմը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

20.03.2013 13:40

Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

Կիպրոսյան պատվիրակությունը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր է մի քանի միլիարդ եվրոյի չափով վարկ խնդրել` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն, տեղեկացնում է Wall Street Journal բիզնես պարբերականը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է Փրայմը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

20.03.2013 11:24

Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մարտի 20–ի առուվաճառքները բացել են նվազումով` բանկերի ավանդները միանգամյա հարկման վերաբերյալ Եվրախմբի նախաձեռնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կիպրական խորհրդարանի որոշման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

19.03.2013 11:16

Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

Եվրոպայի միության նախարարների խորհուրդը (Եվրախումբը) մարտի 18–ին որոշում է ընդունել Կիպրոսին դեպոզիտների միանվագ հարկի գումարի ավելի պրոգրեսիվ սանդղակ սահմանելու թույլտվություն տալու վերաբերյալ, կոնկրետ թվեր չեն բերվում, հաղորդում է Reuters–ը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
30.04.2024