ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդները կարող են ավանդ ներդնել ինտերնետի միջոցով

07.08.2012 17:10
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդները կարող են ավանդ ներդնել ինտերնետի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ավանդ ներդնել ինտերնետի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մուտք գործելով ACBA On-Line համակարգ` հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու հաշված րոպեների ընթացքում արդյունավետ կառավարել իրենց ազատ դրամական միջոցները` ներդնելով ավանդ բանկային համակարգի ամենավստահելի բանկերից մեկում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Այս փոփոխությունը ACBA On-Line ծառայության երկրորդ նորույթն է այս տարվա ընթացում: Մարտ ամսից Բանկի հաճախորդներին հնարավորություն տրվեց, ի թիվս այլ ծառայությունների, օգտվել նաև ինտերնետով վարկերի մարման հնարավորությունից:
«Մոտ ապագայում ծառայությունը կհամալրվի նոր հնարավորություններով, որը ևս մեկ անգամ փաստում է Բանկում հաճախորդների սպասարկման որակի անընդհատ բարելավման ձգտման մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև