Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին

03.09.2012 17:08
Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին, որը կկայանա 2012 թվականի սեպտեմբերի 5–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է մամուլի ծառայությունից, Բանկի կողմից կազմակերպած այդ միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի օգոստոսին Ղազախստանում։

«Այս տարի ակցիան կանցկացվի Բանկի անդամ պետությունների յոթ քաղաքներում` Ալմաթիում, Աստանայում, Դուշանբեում, Երևանում, Մինսկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Դրանցից յուրաքանչյուրում «ԵԱԶԲ–ի էկոպարեկի» մասնակիցները կզբաղվեն աղբահանությամբ տեսարժան վայրերից մեկի տարածքում»,– նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Ակցիայի նպատակը Բանկի անդամ պետությունների բացառիկ բնության և մշակութային ժառանգության պաշտպանության աջակցությունն է, շրջակա միջավայրի համար հասարակության պատասխանատվության աճի գիտակցման բարձրացումը։

«Էկոպարեկի մասնակիցները կտեղափոխվեն տարածքի մաքրման վայրը և կապահովվեն անհրաժեշտ պարագաներով (ձեռնոցներ,պարկեր և այլն)։ Լուծվել է նաև սնվելու հարցը»,– նշվում է հաղորդագրությունում։

ԵԱԶԲ–ի նախաձեռնող խմբի կողմից կազմվել է քաղաքների այն բոլոր վայրերի ցուցակը, որոնք տարածքի մաքրման սուր կարիք են զգում։ Առաջարկած բոլոր տարբերակների դիտումից հետո նշվել են առավել աղտոտված և մաքրման համար ավելի բարդ վայրերը։
Ալմաթիում դա Տերենկուրն է` ալմաթացիների համար զբոսանքի և հեծանցվային երթուղիների վայրը, Երևանում` Հրազդանի կիրճը, Աստանայում` Կոկչետավյան մայրուղին, Մոսկվայում` «Բիտցևյան անտառ» պատմաբնական պարկը, Սանկտ Պետերբուրգում` Սեստրորեցկ քաղաքը, Մինսկում` Լոգոյսկի անտառատնտեսությունը, Դուշանբեում` «Դուշանբինկա» գետի ափը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև