ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն օգոստոսի վերջին ավելացել է 3,9%-ով՝ կազմելով ավելի քան 1123 մլրդ դրամ

11.10.2012 17:01
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն օգոստոսի վերջին  ավելացել  է 3,9%-ով՝ կազմելով ավելի քան 1123 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա օգոստոսի վերջին, հուլիսի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել ավելի քան 1123 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

Տվյալների համաձայն՝ դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա օգոստոսին, 2012թ.-ի հուլիսի համեմատ, աճել է 0,5 տոկոսով և կազմել շուրջ 327,5  մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 5,4 տոկոսով և օգոստոսի վերջին կազմել են շուրջ 796  մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 95 տոկոսը (311մլրդ դրամ): Տվյալ ցուցանիշն ընթացիկ տարվա հուլիսի համեմատ գրեթե չի փոխվել:

2012թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 406,78 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև