10.12.2012 14:10

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» ArCa Classic պլաստիկ քարտի տրամադրման պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թ. հունիսի 30-ը «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված «Հոգատար» ArCa Classic քարտը ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք կարող են ձեռք բերել տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ` առանց 2000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի:
Հաշվի առնելով քարտի հանդեպ բնակչության դրական արձագանքը` քարտապաններին առավել խրախուսելու նպատակով քարտի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 5% (նախկին 2%-ի փոխարեն):
«Բանկը կարևորում է սոցիալական ուղղվածություն ունեցող պրոդուկտների ներդրումը, որի վառ օրինակն է «Հոգատար» ArCa Classic քարտը: Հիշեցնեմ, որ տվյալ քարտը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն այս քարտով լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի, առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը
Ըստ նրա՝ «Հոգատար» ArCa Classic քարտը դրական արձագանք է գտել ոչ միայն կենսաթոշակառուների շրջանում, այլ նաև մեծ պահանջարկ է վայելում ոչ կենսաթոշակառու հանդիսացող քարտապանների մոտ, քանի որ քարտով գնումներ կատարելիս այն հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» դեղատների ցանցում:
Բացի այդ, տվյալ քարտապանները հնարավորություն են ստանում դառնալ ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում են միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս կամ քարտը ներկայացնելիս:
«Ի տարբերություն այլ ՍթարՔարտերի` տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 % միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների, իսկ ամենակարևորը` տվյալ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում»,- ասել է Արևյանը:
Նա նշել է նաև, որ վերջին 7 ամիսների ընթացքում, ինչ ներդրվել է այս նոր քարտատեսակը, քարտապանները բավականին ակտիվ են եղել, որի մասին վկայում են Սթար առևտրային և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի մեր գործընկերները, որտեղից առավել հաճախակի օգտվել են «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապանները:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank-.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: