«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին մինչև 105,2 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելի աճ ապահովել

17.12.2012 13:52
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին մինչև 105,2 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելի աճ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին 17 տոկոսով կամ 35,9 մլն դրամով վարկային պորտֆելի աճ ապահովել` մինչև 105,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` Առէկսիմբանկը 2013թ.-ին մտադիր է ակտիվ վարկային քաղաքականություն անցկացնել` առկա վարկային պորտֆելը պահպանելով որակապես բարձր մակարդակում:

Միաժամանակ բանկը նախատեսում է հաջորդ տարի իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել 202,6 մլն դոլարի (նախորդ տարվա համեմատ 13.3%-անոց ավելացում),  ֆիզիկական անձանց` 47,9 մլն դոլար (33.7% աճ):

«Պորտֆելի ավելացումը նախատեսվում է ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի պաշարների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ 2013թ.-ին բանկը կանոնադրական կապիտալի համալրում չի նախատեսում:

30.11.2012-ի դրությամբ բանկի հաճախորդներին հատկացված վարկային և այլ փոխառությունները կազմել են 89,7 մլրդ դրամ` 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,6 տոկոսով կամ 19,4 մլրդ դրամով:

Միաժամանակ 2012թ.-ը Բանկը նախատեսում է փակել 90,1 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելով:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: ($1-406.60 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև