«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն 2012թ.–ին ավանդների քանակի և ծավալների աճ է արձանագրել

14.01.2013 16:44
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն 2012թ.–ին ավանդների քանակի և ծավալների աճ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի տարեվերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ներգրավված ավանդների ծավալը գերազանցել է 29,464.6 մլն ՀՀ դրամը` 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33.3%-ով:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր հաշվարկում ռեզիդենտների կողմից ներգրավված դրամային ավանդների ծավալը կազմում է 96.8%: 2012թ. ավանդների քանակը կազմել է 3932, ինչը 41,59%-ով ավել է նախորդ տարվա քանակից (2011թ.` 2777 ավանդ):

«Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար», – նշում են մամուլի ծառայությունից։
«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25