Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 25–ին 406,29 դրամ է կազմել

    Friday, January 25th, 2013

    Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 25–ի արդյունքներով, հունվարի 24–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,45 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում հունվարի 25-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 408,68 դրամ է կազմել

    Friday, January 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 408,68 դրամ է կազմել:

    ԵԿԲ ղեկավար. «Սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսությունը կսկսի վերականգնվել»

    Friday, January 25th, 2013

    Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին կանխատեսել է, որ եվրոպական տնտեսությունը «ընթացիկ տարվա երկրորդ կեսին կսկսի վերականգնվել», երբ եվրոն կկայունանա շատ ցածր մակարդակում, գրում է banki.ru–ն։

    Արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում 2012 թ.–ին աճել է 3.9%–ով` մինչև մոտ 5.7 մլրդ դոլար

    Friday, January 25th, 2013

    Արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում 2012 թ.–ին, 2011 թվականի համեմատ, աճել է 3.9%–ով` մինչև մոտ 5.7 մլրդ դոլար։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

    «Արմենիան Քարդ»–ն անցել է ծրագրային ապահովման արդիականացման եզրափակիչ փուլին

    Friday, January 25th, 2013

    «Արմենիան Քարդ» համակարգում մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության պրոցեսինգային ընկերությունից։

    Հայաստանում նախնական գնաճը 2012թ. համար գրանցվել է 2,6% մակարդակում

    Friday, January 25th, 2013

    Գնաճը Հայաստանում, ըստ նախնական օպերատիվ տվյալների, 2012թ. հունվար-դեկտեմբերին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,6%։Նման տվյալներ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

    ՌԴ-ում վնասով աշխատող բանկերի մեկ քառորդը, 2012 թ.–ի արդյունքներով, արտասահմանյան «դուստր» բանկերն են

    Friday, January 25th, 2013

    2012 թվականի արդյունքներով` վնասով են աշխատել 48 ռուսական բանկեր, միաժամանակ դրանցից 13–ը վերահսկվում են օտարերկրյա կապիտալով, լրագրողներին հայտնել է ԿԲ նախագահի տեղակալ Միխայիլ Սուխովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ԱԽՏ բորրսաներն առավելապես աճով են բացվել իենի փոխարժեքի նվազման ֆոնին

    Friday, January 25th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա` հունվարի 18–ի առքուվաճառքները բացել են առավելապես աճով` ճապոնական իենի փոխարժեքի թուլացման ֆոնին, ինչը ձեռնտու է տարածաշրջանի խոշորագույն էկոնոմիկայի արտահանողներին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանում հունվարի 24–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405.89 դրամ է կազմել

    Thursday, January 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 24–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 405.89 դրամ է կազմել:

    Ավելի քան 3200 բողոք է ստացվել Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ 4 տարվա ընթացքում, փոխհատուցվել է ավելի քան 228 մլն դրամ

    Thursday, January 24th, 2013

    Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2009 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվար ստացվել է 3221 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է ավելի քան 228 մլն դրամ, լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ամփոփիչ մամուլի ասուլիսում։