Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 29–ին 407.75 դրամ է կազմել

    Tuesday, January 29th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 29–ի արդյունքներով, հունվարի 25–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,46 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 407.75 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Tuesday, January 29th, 2013

    ՀՀ ԿԲ-ն հունվարի 29–ին 1,5 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել։

    Հայաստանում ոսկին թանկացել է

    Tuesday, January 29th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի բանկերի մամուլի վարկանիշը

    Tuesday, January 29th, 2013

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ–Հայաստան բանկը, 3. HSBC բանկ Հայաստանը, 4. Արարատբանկը, 5.ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը

    Tuesday, January 29th, 2013

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $16,3 մլն է կազմել

    Tuesday, January 29th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունվարի 21–ից 25–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 16,3 մլն դոլար` հունվարի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $5,15 միլիոնի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

    Tuesday, January 29th, 2013

    Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում ոսկու գնանշումները սակարկում էին որոշակի միջակայքում` այդպես էլ չհաղթահարելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի հոգեբանական մակարդակը, ինչը պայմանավորված էր շուկայի մասնակիցների զուսպ ակտիվությամբ, ինչպես նաև` հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությամբ։

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,2 մլն

    Tuesday, January 29th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 21–ից 25–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,43 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

    «Anelik Bank BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները կստանան առավելություն ևս 2 ակումբում

    Friday, January 25th, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններն այսուհետ կարող են այցելել «Կրիստալ» շոու ակումբ առանց մուտքի վճարի և ստանալ տվյալ ակումբում 2 երգ անվճար երգելու հնարավորություն, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

    Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ֆինանսական հաշվետվության ֆոնին

    Friday, January 25th, 2013

    Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են աշխարհի ամենաթանկ ընկերության` Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ներդրողներին հիասթափեցրած ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, որը կասկածի տակ դրեց Apple–ի` նորարարական պրոդուկտներով կանոնավոր կերպով շուկան զարմացնելու, դրանց եկամտի բարձր սահմանը պահպանելու և հասույթի կայուն ավելացման կարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։