Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ի հունվարին 4.33% է կազմել

11.03.2013 17:49
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ի հունվարին 4.33% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված  ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի հունվարին  կազմել է 4.33 տոկոս, ինչը 1.03 տ.կ.–ով շատ է 2012 թվականի հունվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը հունվարին բաժին է ընկել սպառողական վարկերին` 0.8 տոկոս (2012 թվականի հունվարի մասնաբաժինը` 0,58%) և  առևտրի ոլորտին` մոտ 0.77 տոկոս (մասնաբաժինը 2012 թվականին` 0.65%)։

Մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0.69 տոկոս, գյուղատնտեսությունում` 0.49 տոկոս, շինարարությունում` 0.25 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.36 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0.23 տոկոս և այլ ոլորտներում` 0.23 տոկոս։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարի 30–ին կազմել է 2496.5 մլրդ դրամ։

2013 թվականի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 410,58 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև