ՎԶԵԲ–ը չի կարծում, որ Հայաստանի բանկային համակարգի դրությունը կվատանա ՓՄՁ «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից

20.03.2013 18:34
ՎԶԵԲ–ը չի կարծում, որ Հայաստանի բանկային համակարգի դրությունը կվատանա ՓՄՁ «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի բանկային համակարգի դրության մեծ վատացում չի սպասում փոքր և միջին բիզնեսի «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից։

«Մենք չենք սպասում, որ Հայաստանի բանկային համակարգի դրությունը զգալի կվատանա այս կամ հաջորդ տարի «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից»,– չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՎԶԵԲ–ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Ռազլոգը նշեց, որ ՎԶԵԲ–ը հետևում է փոքր և միջին բիզնեսի վարկունակության մակարդակին, և որ Հայաստանի ՓՄՁ–ն, ինչպես մյուս երկրներում, ճգնաժամի տարիներին աճել է։

«Բայց Հայաստանի բանկային հատվածի որակի և որոշակի պահպանողականության, Կենտրոնական բանկի և միջազգային ինստիտուտների կողմից ակտիվ աշխատանքի շնորհիվ, որոնք օժանդակեցին ազգային արժույթով վարկավորմանը, «վատ» վարկերը ներկայում կազմում են 4.5-5 տոկոս, ինչը, մեր կարծիքով, վատ արդյունք չէ»,– ավելացրեց նա։

ՎԶԵԲ–ի Երևանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար իշխանությունները պետք է աշխատեն երկրի ներդրումային կլիմայի բարելավման, օրենսդրության դյուրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով երկարաժամկետ վարկերի հասանելիության դյուրացման ուղղությամբ։ «Բանկային հատվածը պետք է զուտ գրավային վարկավորումից անցնի նախագծային վարկավորման»,– նշեց Ռազլոգը։

Ներկայում փոքր և միջին բիզնեսը կազմում է երկրի ՀՆԱ–ի մոտ 43 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև