S&P. Կիպրոսում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ռուսական բանկերի վրա զգալի չի լինի

27.03.2013 20:57
S&P. Կիպրոսում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ռուսական բանկերի վրա զգալի չի լինի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի իրադարձությունները երկրում ներկայացված ռուսական բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա հարաբերականորեն փոքր ազդեցություն կունենան։ Այդ մասին, ինչպես հաղորդում է  Банки.ру–ն, ասվում է Standard & Poor’s–ի հաղորդագրությունում։ Սակայն վերլուծաբանները մատնանշում են պահպանվող անորոշությունը։ Նրանց կարծիքով, ամենից շատ բոլոր ռիսկերի ենթակա է ՎՏԲ բանկը։

S&P–ի փորձագետները նշում են, որ Կիպրոսի ոչ ռեզիդենտների դեպոզիտների մեծ մասը, որոնց ծավալը հունվարի 31–ի դրությամբ կազմում էր մոտ 21 մլրդ եվրո, ստացվում է Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից։ Միաժամանակ, Կիպրոսում գարնցված ռուսական ընկերություններին տրված անդրսահմանային վարկերի ծավալը գտնվում է 23 մլրդ եվրոյի մակարդակում։ Դրանք գործակալության կողմից վարկանիշում ընդգրկված Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերի` ՎՏԲ–ի, Գազպրոմի և Ալֆա Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելների 10 տոկոսն է։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ՎՏԲ–ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերել իր «դստեր»` Ռուսաստանի Կոմերցիոն Բանկի լիկվիդայնությանը։ Հենց ՌԿԲ–ին է բաժին ընկնում ռուսական բանկերի շարքում կիպրոսյան բանկերի դեպոզիտների հիմնական մասը, ընդգծում են վերլուծաբանները։

Standard & Poor’s–ի փորձագետների կարծիքով, Կիպրոսը դուրս չի գա եվրագոտուց։ Հակառակ դեպքում ռուսական բանկերի համար գոյություն ունի հնարավոր կորուստների բարձր ռիսկ։ Իսկ եթե ընկերությունները հաշվարկեն, որ Կիպրոսը կարող է լքել արժութային միությունը, ապա դա կարող է հանգեցնել կղզուց ռուսական օպերացիոն ստորաբաժանումների մասշտաբային դուրբերմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև