Կիպրոսի բանկը կվաճառի Յունիաստրում բանկը

04.06.2014 15:40
Կիպրոսի բանկը կվաճառի Յունիաստրում բանկը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բանկի ղեկավար Ջոն Հուրիքենը հայտարարել է, որ ցանկանում է ազատվել ռուսական Յունիաստրում Բանկի սեփականատեր BoC Russia (Holdings) Ltd. Ընկերությունում բանկին պատկանող 80–տոկոսանոց բաժնեմասից, հայտնում է РБК–ն։

«Bank of Cyprus–ը մտադիր չէ զարգացնել բանկային մանրածախ ծառայություններ Ռուսաստանում, քանի որ դա չի օգնում մեր բանկային բիզնեսին Կիպրոսում` մեր ապրանքանիշներն ու հաճախորդները տարբեր են»,– պարզաբանել է Հուրիկենը` նշելով, որ մտադիր է ընկերության արտասահմանկան ակտիվների նկատմամբ «այրված հողի քաղաքականություն» իրականացնել։

«Մենք Կիպրոսին ենք վերադարձնում արտերկրյա ստորաբաժանումների բոլոր աշխատողներին, ովքեր չեն օգնում մայր բանկին, այլ միայն մսխում են կապիտալը»,– ասել է Հուրիկենը Financial Times թերթին։

Հուրիկենի խոսքով` գումարը, որով կարող է վաճառվել Յունիաստրում բանկը, պետք է կապիտալից շատ լինի (2014 թվականի ապրիլի 1–ի դրությամբ այն կազմել էր 8.23 մլրդ ռուբլի, այսինքն, մոտ 234 մլն դոլար), իսկ գործարքը դժվար թե կատարվի մինչև այս տարեվերջ` խանգարում է Ուկրաինայի իրադարձությունների բացասական ֆոնը։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Bank of Cyprus–ը գնել է Յունիաստրում բանկի 80 տոկոս բաժնեմասը 576 մլն դոլարով։ Եվս 20 տոկոս մնացել է բանկի նախկին սեփականատերեր Գագիկ Զախարյանի և Գեորգի Պիսկովի մոտ։ Գործարքի պայմանների համաձայն` Bank of Cyprus–ն իրավունք ուներ գնելու նաև այդ 20 տոկոսը, սակայն չի արել դա։ Արդյունքում Զաքարյանը մնացել է 10 տոկոսի սեփականատերը և Յունիաստրում բանկի նախագահը, իսկ Պիսկովը բաժնետոմսերի նույն փաթեթով դարձել է տնօրենների խորհրդի նախագահ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև