Կիպրոսը մեկ ամսով երկարաձգել է կապիտալի շարժի հանդեպ վերահսկողությունը

29.03.2013 13:41
Կիպրոսը մեկ ամսով երկարաձգել է կապիտալի շարժի հանդեպ վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը հայտնել է, որ երկրի Կենտրոնական բանկի գնահատականներով, կապիտալի շարժի հանդեպ սահմանափակումները կարող են ամբողջովին չեղյալ հայտարարվել մեկ ամսվա ընթացքում, հայտնում է  banki.ru–ն` հղում անելով Associated Press–ին։

Կապիտալի արտահոսքը և այն արտասահման դուրս բերելը կանխելու նպատակով սահմանված սահմանափակումները սկսեցին գործել, երբ Կիպրոսի բանկերը վերսկսեցին աշխատանքը մարտի 16–ին սկսված արձակուրդներից հետո։ Ի սկզբանե դրանք հայտարարվել էին յոթ օրով, սակայն ամեն օր քննարկվում է դրանք երկարացնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը։

Ավելի վաղ Կիպրոսի ֆինանսների նախարարությունը սահմանափակել էր անհատի կողմից արտերկիր դուրս բերելու համար նախատեսված կանխիկ գումարը մինչև հազար եվրո, իսկ ձեռքին կարելի է օրական ունենալ ոչ ավելի, քան 300 եվրո, կտրոնները չեն կարող կանխիկացվել։

Այս միջոցները սահմանվել են Ֆինանսների նախարարության կողմից արտակարգ իրավիճակների դեպքում ֆինանսական գործառնությունների ժամանակավոր սահմանափակումների մասին հրամանին համապատասխան։ Կիպրոսում այդպիսով որոշել եբ խուսափել հաշիվների ակնթարթային փակումից, ինչը կարող էր անդառնալի վնաս հասցնել երկրի ֆինանսական համակարգին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև