Հայաստանում գնաճը 2013թ.–ի հունվար–փետրվարին արձանագրվել է 2.5%–ի մակարդակում

04.04.2013 11:39
Հայաստանում գնաճը 2013թ.–ի հունվար–փետրվարին արձանագրվել է 2.5%–ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում գնաճը 2013թ.–ի հունվար–փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2.5%–ի մակարդակում, ԱՊՀ–ի երկրների ցուցանիշով Հայաստանի միջին ցուցանիշը 1,4% է, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ. Փետրվարին, 2013 թվականի հունվարի համեմատ, Հայաստանում սպառողական գները կրճատվել են 0.4 տոկոսով (ԱՊՀ երկրների շրջանում գնաճը փետրվարին, հունվարի համեմատ 0,5% է կազմել)։

Փետրվարին սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Բելառուսում` 1.2 տոկոս, Ղազախստանում` 0.8 տոկոս, Ռուսաստանում և Տաջիկստանում` 0.6 տոկոս և Ադրբեջանում` 0.5 տոկոս։

Այնուհետև հաջորդում են Ղրղըզստանը` 0.4 տոկոս, Մոլդովան` 0.3 տոկոս։ Նշված ժամանակահատվածում սպառողական շուկան 0.1 տոկոսով նվազել է Ուկրաինայում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև