Նախօրեին դոլարն էժանացել է ԱՄՆ ԴՊՀ որոշումների ակնկալիքով

12.12.2012 12:19
Նախօրեին դոլարն էժանացել է ԱՄՆ ԴՊՀ որոշումների ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ՝ Դաշնային պահուստային համակարգի կողմից ԱՄՆ տնտեսության հետագա խթանման վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է Փրայմը:

Երեքշաբթի երեկոյան մեկնարկել է ԴՊՀ երկօրյա նիստը, և շուկաներն ակնկալում են, որ դրա ավարտից հետո քանական մեղմման ծրագրի երրորդ փուլի ընդլայնում կհայտարարվի (QE3):

Երեքշաբթի առքուվաճառքի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազեց՝ դառնալով մեկ եվրոյի դիմաց 1,3008 դոլար՝ նախորդ առքուվաճառքի ավարտի մեկ եվրոյի համար 1,2941 դոլարի դիմաց: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազեց՝ դառնալով 82,55 իեն՝ երկուշաբթի գրանցված մեկ դոլարի համար 82,35 իենի դիմաց:

«Դաշնային պահուստը մտադիր է նախազգուշական միջոցներ կիրառել: Հաշվի առնելով ԱՄՆ բյուջեի պակասուրդի վերաբերյալ մտավախությունները, ես կարծում եմ, որ ԴՊՀ-ն կանի այն, ինչ քննարկվում է շուկայում»,- կարծում է Nomura Trust Bank վերլուծաբան Հիդեկի Ամիկուրան (Hideki Amikura):

Դոլարի փոխարժեքի նվազումը կապված է նաև դեկտեմբերին «Թվիստ գործառնության» ավարտից հետո Դաշնային պահուստի կողմից խթանող տնտեսական միջոցների պահպանման ակնկալիքների հետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև