Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

19.11.2013 15:02
Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը երկուշաբթի նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ Դաշնային պահուստի ընթացիկ քաղաքականության ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները։

Նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 1.3506 դոլար մեկ եվրոյի դիմաց` 1.3497 դոլարից։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մեկ դոլարի դիմաց մինչև 100 իեն` նախորդ առքուվաճառքների վերջի 100.18 իենի դիմաց։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է մինչև 80.77 կետը 80.82 կետից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Շուկայի մասնակիցները հետևում են Դաշնային պահուստի քաղաքականությանը, որը, ինպես ակնկալում են վերլուծաբանները, չի փոխվի այդ պաշտոնում Ջանեթ Յելենի` Բեն Բերնանկեի կուրսի շարունակողի վերջնական հաստատման դեպքում։ մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ QEIII ծավալների կրճատման մասին ԱՄՆ տնտեսական ուժեղ ցուցանիշների բացակայության դեպքում խոսք լինել չի կարող։

Միաժամանակ, դոլարի փոխարժեքի նվազումը համաշխարհային արժույթների նկատմամբ զսպվում է Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի ԴՊԲ հայտարարություններով։ «Պետք է խոստովանեմ, որ ավելի մեծ հույսեր ունեմ (երկրի տնտեսական ցուցանիշներով)»,– հայտարարել է  Նյու Յորքի ԴՊԲ ղեկավար Ուիլյամ Դադլին (William Dudley)։

«Մենք կարող ենք շարունակել խաղեր խաղալ քանակական մեղմման ծրագրի հետ և վտանգենք ԴՊՀ հեղինակությունը` անորոշություն ստեղծելով դրամային քաղաքականությունում»,– նշել է Ֆիլադելֆիայի ԴՊԲ ղեկավար Չարլզ Պլոսերը (Charles Plosser)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև