Կիպրոսի բանկային համակարգի վիճակը կարող է ԱՊՀ երկրների ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման հանգեցնել. ՎՏԲ Հայաստան Բանկ

10.04.2013 18:52
Կիպրոսի բանկային համակարգի վիճակը կարող է ԱՊՀ երկրների ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման հանգեցնել. ՎՏԲ Հայաստան Բանկ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Կիպրոսի բանկային համակարգի վիճակը կարող է ԱՊՀ երկրների ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման հանգեցնել, կարծում է ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Խոշոր ավանդատուների դեպոզիտների ներհոսքի գործընթացը որոշակիորեն սկսել է նկատվել։ Իմ կարծիքով, դա կհանգեցնի դրական արդյունքի միկրոմակարդակում, պետք է նվազեցվեն բանկային դեպոզիտների տոկոսադրույքները, ինչը թույլ կտա բանկերին ցանկության դեպքում վերանայել իրենց տոկոսային քաղաքականությունը վարկավորման մասով, ինչը, ընդհանուր առմամբ, պետք է դրականորեն ազդի տնտեսության և բանկային շուկաների վրա»,– ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

ВТБ24 ՓԲԸ–ի միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովը հիշեցրեց, որ Կիպրոսի բանկային կառույցները բավականին մեծ ճանաչում էին վայելում ԱՊՀ երկրների քաղաքացիների շրջանում։

«Մենք ինչ–որ խնդիրների չենք սպասում, հավանաբար, սպասում ենք, որ ստեղծված իրավիճակում կաճի հաճախորդների թիվը»,– նշեց նա։

Միաժամանակ, Սմակովի խոսքով, Կիպրոսի իրավիճակը տագնապալի է, նախևառաջ, այն պատճառով, որ այն կարող է կատալիզատոր հանդիսանալ Եվրամիության բանկային և ֆինանսական համակարգի հետագա ապակայունացման համար, ինչը գլոբալ տնտեսական պայմաններում ազդեցություն կունենա գրեթե բոլոր երկրների վրա։

«Մասնավոր ավանդատուների դեպոզիտային միջոցների ներգրավման համատեքստում դա կարող է հանգեցնել ԱՊՀ երկրների և Ռուսաստանի ռեզիդենտ հաճախորդների միջոցների արտահոսքի Եվրամիության բանկային շուկայից։ Համապատասխանաբար, կարելի է մեծ հետաքրքրություն ակնկալել Ռուսաստանի Դաշնությունում արմատներ ունեցող կառույցներում դեպոզիտների տեղաբաշխման նկատմամբ»,– ասաց նա։

Այդ համատեքստում Սմակովն ընդգծեց, որ ՎՏԲ Բանկը և ՎՏԲ Հայաստան Բանկը խոշոր հաճախորդների գլոբա սպասարկման միասնական համակարգի մաս են կազմում։

«Նախորդ տարի մենք Երևանում բացեցինք «Private Baniking» մասնագիտացված գրասենյակը և կարող ենք խոշոր ավանդատուների շահերի սպասարկման լավ պայմաններ տրամադրել ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ մասշտաբով։ Այդպիսի անկայունությունը կարող է վերածվել ինքնուրույն քաղաքացիների շահերի աճին այնպիսի բանկերի հետ համագործակցության համար, ինչպիսին ՎՏԲ Բանկն է»,– ավելացրեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև