Ընկերությունների հաշվետվություններին սպասելու ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

25.04.2013 11:23
Ընկերությունների հաշվետվություններին սպասելու ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Խոշոր միջազգային ընկերությունների ֆինանսական հաշվետվություններին սպասելու ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ ապրիլի 25-ի առուվաճառքները սկսել են աճով, վկայում են առուվաճառքի տվյալները։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին ավելացել է 0,32% –ով՝ հասնելով 13887,53  կետի: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,16%–ով՝ հասնելով 1938,38 կետի:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բորսաները հինգշաբթի փակ են պետական տոների կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև