ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել. պատճառը ԴՊՀ–ի քաղաքականության շուրջ ստեղծված անորոշությունն է

13.09.2013 10:47
ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել. պատճառը ԴՊՀ–ի քաղաքականության շուրջ ստեղծված անորոշությունն է

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ԴՊՀ հետագա դրամաշնորհային քաղաքականության վերաբերյալ անորոշության ֆոնին  ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 13-ի առուվաճառքները բացել են ցուցիչների նվազումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,49 տոկոսով՝ մինչև 14316,70  կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,17 տոկոսով՝ կազմելով 2000,58 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում գտնվում է «կարմիր գոտում» և կազմում է 5221,10 կետ։

Ըստ փորձագետների, հավանաբար աշխատանքի շուկայի վերաբերյալ վիճակագրության հրապարակումներից հետո ԱՄՆ–ի քանակական մեղմացման ծրագրի  (QEIII) ծավալների կրճատում կլինի։

ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը սեպտեմբերի 7–ին ավարտված շաբաթվա ընթացքում`2006թ.–ից ի վեր առաջին անգամ նվազել է 300 հազարից ավելի ցածր նիշը և կազմել է 292 հազար` նվազելով 31 հազարով։ Տվյալներն ավելի դրական են եղել, քան վերլուծաբանների կանխատեսումները` 330 հազար։ Սակայն, ըստ Աշխատանքի նախարարության հաղորդագրության, զգալի անկումը կարող է կապված լինել ոչ թե շուկայի իրավիճակի բարելավման, այլ երկու հաստիքների համակարգչային համակարգերի արդիականացման  հետ, ինչը թույլ չի տվել ժամանակին մշակել տվյալները։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև