Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԱՄՆ–ից ստացված դրական տվյալների հիման վրա

29.05.2013 10:58
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԱՄՆ–ից ստացված դրական տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` ԱՄՆ տնտեսության նկատմամբ սպառողների վստահության վերաբերյալ ուժեղ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարը թանկացել է` նախորդ օրը մեկ եվրոյի դիմաց գրանցած 1,2931 դոլարի համեմատ կազմելով 1,2855 դոլար։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն ամրապնդվել է՝ երկուշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցած 100,95 իենի փոխարեն հասնելով մեկ դոլարի դիմաց 102,36 իենի: ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարն աճել է` նախորդ առուվաճառքների ավարտին  գրանցած  83,7 կետից հասնելով 84,26 կետի։

Conference Board վերլուծական ընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ցուցիչը մայիսին աճել է` մինչև 2008թ.–ից ի վեր գրանցած առավելագույնի` 76,2 կետ։ Վերլուծաբանները միաժամանակ ցուցանիշի ընդամենը 71 կետով ավելացում էին ակնկալում` նախորդ ամսում վերանայված 68,1 կետի համեմատ։

Շուկայի մասնակիցների կողմից դրական է ընդունվել Moodys միջազգային վարկանիշային գործակալության ` ԱՄՆ–ի բանկային հատվածի կանխատեսումը բարելավելու վերաբերյալ որոշումը` բացասականից մինչև կայուն` վարկային կազմակերպությունների համար ռիսկերը նվազեցնելու ֆոնին։

«Ամերիկյան և եվրոպական տնտեսությունների համար ռիսկերն այժմ ավելի թույլ են, քան մեկ տարի առաջ, ինչը թույլ է տալիս բանկերին բարելավել դրանց ցուցանիշները»,– Bloomberg գործակալությանը հայտնել է Moody’s–ի վերլուծաբան Շոն Ջոնսը (Sean Jones)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև