Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանացել է թրեյդերների դիրքերի շտկման ֆոնին

30.05.2013 10:32
Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանացել է թրեյդերների դիրքերի շտկման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ չորեքշաբթի առուվաճառքների ավարտին էժանացել է ներդրողների և թրեյդերների կողմից պորտֆելների շտկման և գերերկար դիրքերի փակման, ինչպես նաև ԱՄՆ–ի նշանակալի մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները։

Նստաշրջանի ավարտին դոլարը եվրոյի նկատմամբ էժանացել է եվրոյի դիմաց մինչև 1.2940 դոլար` մեկ օր առաջ եվրոյի դիմաց 1.2855 դոլարի դիմաց։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարը նվազել է մեկ դոլարի դիմաց մինչև 101.15 իեն` երեքշաբթի օրվա 102.36 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 83.68 կետ` նախորդ առուվաճառքների 84.26 կետից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեռ շարժումներ կտեսնենք շուկայում, որոնք մեծ նշանակություն չեն ունենա ընդհանուր պատկերի համար։ Ողջ հարցն այն է, որ ամիսն ավարտվում է»,– կարծում է Oanda Corp.–ի գլխավոր արժութային ռազմավար Դին Փոփլուելը (Dean Popplewell), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Բացի այդ, ամերիկյան արժույթի գնանշումների նվազումը հաջորդել է Բոստոնի ԴՊԲ ղեկավար Էրիկ Ռոզենգրինի (Eric Rosengren) հայտարարություններին, ով հանդես էր եկել QEIII ծավալների ոչ մեծ նվազման օգտին մի քանի ամիս անց տնտեսական իրավիճակի բարելավման պայմաններում։ Իսկ այժմ, Ռոզենգրինի խոսքով, ծրագրում փոփոխություններ կատարելը վաղ է։

Պաշտոնյան 7.5 տոկոսի կամ մի փոքր ավելի ցածր մակարդակի գործազրկություն է կանխատեսում տարեվերջին։ «Ես դրական եմ համարում տնտեսության և աշխատաշուկայի ամրապնդումը` չնայած հարկերի և սեկվեստրի աճին վերաբերող բյուջետային էական խնդիրներին»,– ավելացրել է նա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև