Հայաստանի ամենաշահութաբեր ՎԿ–ների Թոփ–10–ը 2013 թ.–ի I եռամսյակի արդյունքներով

31.05.2013 12:58
Հայաստանի ամենաշահութաբեր ՎԿ–ների Թոփ–10–ը 2013 թ.–ի I եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների Թոփ–10–ը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։

33 վարկային կազմակերպությունների զուտ շահույթն այս տարվա հունվար–մարտին կազմել է 1,643,436 հազար դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1,849,719 հազար դրամի դիմաց (անկումը` 11,1%), այդ մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած 2013 թվականի առաջին եռամսյակի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշի տվյալները։

Վարկանիշի տվյալների համաձայն` հայրենական շուկայում գործող երեսուներեք վարկային կազմակերպություններից քսանյոթը 2013 թվականի առաջին եռամսյակն ամփոփել են շահույթով։ Ընդ որում` զուտ շահույթի 84.3 տոկոսը բաժին է ընկել ՎԿ–ների առաջին տասնյակին։

Միաժամանակ, մյուս վարկային կազմակերպությունների ընդհանուր վնասը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 74 մլն դրամ` նախորդ տարվա 52.1 մլն դրամի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` 2013 թվականի առաջին եռամսյակում զուտ շահույթի մեծությամբ առաջին տասնյակի առաջատարն է «Արեգակ» ՈՒՎԿ–ն` 349.6 մլն դրամ ցուցանիշով` 2012 թվականի առաջին եռամսյակի 432.2 մլն դրամի դիմաց (անկումը` 19,1%)։

Երկրորդ տեղում «Նորվիկ» ՈՒՎԿ–ն է` 206.4 մլն դրամ շահույթով` 2012 թվականի առաջին եռամսյակի 213 մլն դրամի դիմաց (անկումը` 3,1%)։

«ԱՌԿԱ» վարկանիշի երրորդ հորիզոնականում է «Բնակարան Երիտասարդներին» կազմակերպությունը` մոտ 200.2 մլն դրամով` 54.3 մլն դրամի դիմաց (աճը` 3,7 անգամ)։

«Կամուրջը» զբաղեցնում է չորրորդ տեղը` մոտ 199.7 մլն դրամ շահույթով` 232.1 մլն դրամի դիմաց (անկումը` 13,9%)։

Հինգերորդ տեղում է Ազգային հիփոթեքային ընկերությունը` մոտ 141.7 մլն դրամ` 111.6 մլն դրամի դիմաց (աճը` 26,9%)։

Վարկանիշի վեցերորդ տեղում է «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ»–ը` մոտ 79.2 մլն դրամով` 4.8 մլն դրամի վնասի դիմաց (աճը` 16.3 անգամ)։

«Էկսպրեսս–կրեդիտը» յոթերորդն է զուտ շահույթի մեծությամբ` 55.1 մլն դրամի շահույթով` 88.6 մլն դրամի դիմաց (անկումը`  37,8%)։

Ութերորդ տեղում է «ՓՄՁ ներդրումներ»–ը` 53.7 մլն դրամով` 39.9 մլն դրամի դիմաց (աճը`30,9%)։

Իններորդ տեղում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ընկերությունը` 50 մլն դրամով` 38.2 մլն դրամի դիմաց (աճը`30,9%)։

Թոփ–տասնյակը զուտ շահույթի մեծությամբ եզրափակում է «Գլոբալ Կրեդիտը»` 49.8 մլն դրամով` 26.2 մլն դրամի դիմաց (աճը` 89,9%)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև