Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for July, 2013

    Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թվականի 6 ամսվա ընթացքում կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով

    Thursday, July 25th, 2013

    Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Է. Նաբիուլինան գնաճի նվազում է ակնկալում մինչև ծրագրված միջանցք

    Thursday, July 25th, 2013

    ՌԴ–ի գնաճը, Կենտրոնական բանկի կանխատեսումներով, կմտնի 5-6 տոկոսի ծրագրված միջանցք 2013 թվականի վերջին, հայտնել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 24–ին 410,60 դրամ է կազմել

    Wednesday, July 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը հուլիսի 24–ի գործարքներով կազմել է 410.60 դրամ մեկ դոլարի դիմաց։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 24–ին 410,33 դրամ է կազմել

    Wednesday, July 24th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հուլիսի 24-ի արդյունքներով ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց, հուլիսի 23–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.36 կետով` կազմելով 410.33 դրամ մեկ դոլարի դիմաց, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 11.17%–ով` մինչև 2 213.9 մլրդ դրամ

    Wednesday, July 24th, 2013

    Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի հունիսի 31–ի դրությամբ կազմել են 2 213.9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 11.17 տոկոսով։

    Ռուսական բորսաներում առուվաճառքները փոքր–ինչ նվազումով են սկսվել

    Wednesday, July 24th, 2013

    Բաժնետոմսերի ռուսական շուկայում առուվաճառքները հիմնական ցուցիչների նվազումով են սկսվել։ ՄՄԱԲ–ի ցուցիչը մոսկովյան ժամանակով 10։20–ի դրությամբ նվազել է 0,46 տոկոսով` կազմելով 1410,49 կետ։ РТС ցուցիչը առուվաճառքի սկզբին նվազել է 0,52 տոկոսով` կազմելով 1372,7 կետ։

    ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5 մլրդ դրամ

    Wednesday, July 24th, 2013

    Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի մայիսին կազմել է 4,5 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 9,5 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի մայիսի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ ավելացրել է իր կանոնադրական կապիտալը

    Wednesday, July 24th, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է կանոնադրական կապիտալը 4,104,851,400 ՀՀ դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 23–ին 409,98 դրամ է կազմել

    Tuesday, July 23rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 23-ի արդյունքներով, հուլիսի 22-ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,01 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,97 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինն այսօր նորացրել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքը` ամրանալով 1326 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

    Tuesday, July 23rd, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot–ն այսօր նորացրել է առավելագույն արժեքի ամսվա ընթացքում` գերազանցելով 326 դոլար/ունցիան։