Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 120,8 մլն դոլար են ձեռք բերել

30.09.2013 11:40
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 120,8 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 23–28–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 120,8 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,86 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 9,6 մլն եվրո և ավելի քան 989,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 545,99 և մեկ ռուբլու դիմաց 12,56 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 126,5 մլն դոլար, մոտ 13,2 մլն եվրո և մոտ 114,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 406,49  դրամ, 549,94 դրամ և 12,73 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի սեպտեմբերի 16–ից 22–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 33,4 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38,8 մլն դրամ ($1 –ը` 405,06 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post