Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 19th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 19–ին կազմել է 407.49 դրամ

    Thursday, September 19th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում սեպտեմբերի 19–ի արդյունքներով ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,25 կետով և 1 դոլարի նկատմամբ կազմել է 407,49 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի բյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կարող է ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինել. ԱՄՀ

    Thursday, September 19th, 2013

    2013 թ.–ին հավանական է, որ Հայաստանի բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինի՝ բյուջեով նախատեսված 2.6 տոկոսի համեմատ, նշվում է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության մեջ, որն արվել է սեպտեմբերի 5–18–ը հիմնադրամի պատվիրակության Հայաստան այցի արդյունքում։

    Ինեկոբանկը 5 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել ՍԱԶԲ–ի հետ

    Thursday, September 19th, 2013

    Ինեկոբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ կնքել է 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցները կուղղվեն Ինեկոբանկի համար ռազմավարական հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, նշված է Ինեկոբանկի պաշտոնական կայքում։

    ԱՄՆ ԴՊՀ–ն որոշել է պարտատոմսերի գնումների ամսական ծավալները պահպանել 85 մլրդ դոլարի մակարդակում

    Thursday, September 19th, 2013

    ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում է ընդունել պարտատոմսերի գնումների ամսական ծավալները 85 մլրդ դոլար մակարդակում պահպանելու մասին։ Այդ մասին ասվում է ԴՊՀ բաց շուկայում իրականացված գործառնությունների կոմիտեի (FOMC) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկօրյա նիստից հետո։

    Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ջ. Իելենը ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

    Thursday, September 19th, 2013

    ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի փոխնախագահ Ջանեթ Իելենը կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու գլխավոր թեկնածուն է։