Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 2,5%–ով` մինչև 1 794,3 մլն դոլար

30.09.2013 11:57
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 2,5%–ով` մինչև 1 794,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի  օգոստոսին կազմել են 1 794,3 մլն դոլար` 2013թ.–ի հուլիսի համեմատ ավելանալով 2,5 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($1 728,5 մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 65,6 մլն դոլար` հուլիսի 74,4  մլն դոլարի դիմաց։ ($1-ը` 405,06 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև