Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը լքել է պաշտոնը

01.10.2013 13:51
Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը լքել է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը լքել է պաշտոնը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, Հայբիզնեսբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կիրակոսյանի տեղակալ, Տարածաշրջանային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արսեն Միքայելյանը։

Բանկի մամուլի ծառայությունն առայժմ զերծ է մնում Կիրակոսյանի հրաժարականի մասին լրացուցիչ մեկնաբանություններից։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի դեկտեմբերի 10–ին։ Բանկը SWIFT s.c.r.l–ի (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) բաժնետեր է 2006 թվականից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև