ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը հուլիսին աճել է 20%–ով` հասնելով 1,79 միլիոնի

01.10.2013 14:52
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը հուլիսին աճել է 20%–ով` հասնելով 1,79 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի հուլիսին կազմել է 1 799 262 ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.1 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը հուլիսի վերջին կազմել է 73,6  հազար (2012 թվականի հուլիսի համեմատ` 3,8% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 725 հազար (20,8% աճ)։

Հուլիսի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 3 010,7 հազար հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 67,4 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2 849,8 հազար (2012թ.–ի հուլիսի համեմատ` 70.2% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 160.8 հազար` անցյալ տարվա հունիսի համեմատ ավելանալով 29.4 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի օգոստոսի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 726,3 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 7.2 մլրդ դրամով կամ 1.0 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 144.7 մլրդ դրամով կամ 24.9 տոկոսով ($1–ը 405.29 դրամ է)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև