ՎՏԲ–Հայաստան բանկում կարելի է ազգային արժույթով ստանալ «Յունիստրիմ» համակարգով փոխանցված դրամական փոխանցումները

09.10.2013 11:56
ՎՏԲ–Հայաստան բանկում կարելի է ազգային արժույթով ստանալ «Յունիստրիմ» համակարգով փոխանցված դրամական փոխանցումները

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հոկտեմբերի 1–ից դրամական փոխանցումներ ստացողների համար ներդրել է նոր ծառայություն: Այժմ ԱՊՀ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների վճարումը «Յունիստրիմ» համակարգում կարող է իրականացվել ոչ միայն արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի), այլև ազգային արժույթով` դրամով, «ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` որպեսզի հաճախորդը ստանա «Յունիստրիմ» համակարգով փոխանցումը ազգային արժույթով (դրամով) ԱՊՀ երկրներից ուղարկողը պետք է փոխանցումը կատարելիս ընտրի նոր ծառայությունը` «փոխանցման վճարում ազգային արժույթով»: Դրամական փոխանցումների այս ծառայությունը իրականացվում է իջեցված միջնորդավճարով`սկսած փոխանցման գումարի 0.35%-ից:

«Հայաստանի բնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և մարդկանց ֆինանսական ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով Բանկն առաջարկում է ցածր սակագնով «Յունիստրիմ» համակարգի միջոցով ազգային արժույթով կանխիկ դրամական միջոցների ստացման ծառայություն», – ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նաև ավելացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղական շուկայում առաջիններից մեկն է, որ տրամադրում է հաճախորդներին նման ծառայություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև