Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia բորսայում պարտատոմսերի յոթերորդ թողարկում է իրականացրել

09.10.2013 14:51
Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia բորսայում պարտատոմսերի յոթերորդ թողարկում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային հիփոթեքային ընկերությունը հոկտեմբերի 4–ին  NASDAQ OMX Armenia  բորսայում պարտատոմսերի յոթերորդ թողարկում է իրականացրել, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` թողարկվել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր։

«Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունանա ս/թ հոկտեմբերի 24-ին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 24-ին առաջին անգամ տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ի անվանական դիկսոնտային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 1 մլրդ դրամ ծավալով: Միաժամանակ պարտատոմսերի առաջին թողարկումը մարվել և շրջանառության է հանվել 2012թ.–ի մայիսի 24–ին։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև