Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

14.10.2013 15:58
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39147143 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 904 մլն դրամ, որից մրցակցային` 837 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 67 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 008 680 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0140 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0830 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև