ՎՏԲ–Հայաստան բանկն ընդլայնում է Unistream համակարգով փոխանցումների սահմանները

21.10.2013 11:06
 ՎՏԲ–Հայաստան բանկն ընդլայնում է Unistream համակարգով փոխանցումների սահմանները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկն ընդլայնում է Unistream համակարգով փոխանցումների սահմանները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է փոխանցումներ Unistream համակարգով դեպի Ալբանիա, Բուլղարիա, Վիետնամ, Լիտվա, Մոնղոլիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա և Իսրայել անհասցե ուղղություններով

Ընդ որում հասցեատերը կարող է ստանալ փոխանցումը նշված երկրների ցանկացած տրամադրման կետում երեք արժույթով` ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլլարով ու եվրոյով։

Անհասցե փոխանցումներ կատարելիս բավական է նշել ստացողի տվյալները, փոխանցման գումարն ու արժույթը, երկիրը, որտեղ արդեն ստացողը կարող է ինքնուրույն ընտրել տրամադրման կետը: Հնարավոր են փոխանցումներ նաև նշված երկրներից դեպի Հայաստան, իսկ ժամանակ խնայելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց Բանկ այցելելու։

Դրա համար պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, ասել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին առցանց, իրական ժամանակի ռեժիմում:

Փոխանցման համար գանձվող միջնորդավճարը կազմում է 1%-2,5%` կախված փոխանցման ուղղությունից։

«Մենք ձգտում ենք, որ մեր հաճախորդները վստահ լինեն, որ միշտ կարող են կատարել արագ և վստահելի փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց նախընտրած ուղղությամբ: Մենք Հայաստանի շրջանների և այլ երկրների բնակիչներին տալիս ենք հնարավրություն օգտվելու դրամական փոխանցումների հարմար և որակյալ համակարգից` «Յունիստրիմից»` ընդլայնելով գումարի ուղարկման և ստացման ուղիները», – նշել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև