Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

28.10.2013 11:31
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 21–25–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,19 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,7 մլն եվրո և ավելի քան 849 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 554,51 և մեկ ռուբլու դիմաց 12,63 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 95,4 մլն դոլար, մոտ 9,9 մլն եվրո և մոտ 118,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, 406,26 դրամ, 558,34 դրամ և 12,82 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի հոկտեմբերի 14–20–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 34,6 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 36,9 մլն դրամ ($1 –ը 405,84 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև