Հայաստանում գնաճը հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 3,5%, ԱՊՀ–ի միջին ցուցանիշով` 4,1%

05.12.2013 16:25
Հայաստանում գնաճը հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ կազմել է  3,5%, ԱՊՀ–ի միջին ցուցանիշով` 4,1%

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013 հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 3.5 տոկոս։ Միջինում այդ ցուցանիշը հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 4.1 տոկոսի, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ գնաճի տեմպերով Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղն ԱՊՀ երկրների թվում, իսկ տվյալ ցուցանիշով առաջատարը Բելառուսն է` 12 տոկոս։

Նշված ժամանակահատվածում Ռուսաստանում գնաճը կազմել է 5.3 տոկոս, Ղազախստանում և Մոլդովայում` 3.6 տոկոս, Տաջիկստանում` 3.1 տոկոս, Ղրղզստանում` 2 տոկոս, Ադրբեջանում` 0.9 տոկոս։

Թուրքմենստանում (Թուրքմենստանի տվյալները ներկայացվել են 2013 թվականի սեպտեմբերի համար) միաժամանակ արձանագրվել է 0.5 տոկոսի գնանկում, Ուկրաինայում` 0.2 տոկոս։ Ուզբեկստանից տվյալներ չկան։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2013 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 0.3 տոկոսով (ԱՊՀ երկրներում գնաճը հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ միջինը կազմել է 0,6%)։

Սպառողական գների առավելագույն աճը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է Բելառուսում` 1.9 տոկոս։

Մոլդովայում աճը կազմել է 1.3 տոկոս, Ադրբեջանում` 0.7 տոկոս, Ռուսաստանում` 0.6 տոկոս, Ուկրաինայում և Ղրղզստանում` 0.4 տոկոս, Տաջիկստանում և Ղազախստանում` 0.3 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև