ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին ոսկին թանկացել է

17.12.2013 12:35
ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի կայացած առուվաճառքների արդյունքներով ոսկու գինը աճել է ԵԿԲ ղեկավարի Մարիո Դրագիի  այն հայտարարության ֆոնին, որ կարգավորիչը մտադիր է բարձրացնել տոկոսադրույքը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Առևտրային նստաշրջանի փակմանը ոսկու փետրվարյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում թանկացել է 9.8 դոլարով կամ 0.8 տոկոսով` մինչև 1244.4 դոլար տրոյական ունցիայի դիմաց։

Երկուշաբթի Դրագին հայտարարել է, որ հիմնական դրույքաչափերը, հավանաբար, կմնան ներկայիս կամ ավելի ցածր մակարդակում երկար ժամանակ։

Insignia Consultants–ի գլխավոր շուկայական վերլուծաբան Չինտան Կարնանին (Chintan Karnani) MarketWatch գործակալությանը հայտնել է, որ թանկարժեք մետաղի գնի աճը նույնպես կապված է ԱՄՆ Դաշնային պահուստի նիստի նախաշեմին կարճ ծածկույթի հետ։

«Ոսկու հետագա պահպանումն ընթացիկ մակարդակներում կապահովի ավելի վստահ առքուվաճառքներ հաջորդ տարվա սկզբին»,– կարծում է BullionVault շուկաների ուսումնասիրման ղեկավար Էդրիան Էշը (Adrian Ash)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև