«Տրոյկա Դիալոգ» բանկը փոխում է անվանումը

09.01.2014 14:45
«Տրոյկա Դիալոգ» բանկը փոխում է անվանումը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. «Տրոյկա Դիալոգ» բանկը փոխել է անվանումը և աշխատանքը շարունակելու է որպես «Տրոյկա–Դ Բանկ» ՓԲԸ։ Վարկային կազմակերպության մասին պաշտոնական տեղեկատուներում համապատասխան փոփոխությունը գրանցել է Տեղեկության դաշնային ծառայությունը, գրում է banki.ru–ն։

Բանկի անվանումն առայժմ չի արտացոլվել ՌԴ ԿԲ պորտալում և հենց վարկային կազմակերպության կայքում նշված ռեկվիզիտներում, սակայն երևում է բանկի տարբերանշանում։

«Տրոյկա Դիալոգ» բանկը համանուն ֆինանսական խմբի կազմում էր, որը 2011 թվականին ձեռք էր բերվել Սբերբանկի կողմից։ 2013 թվականի հոկտեմբերին Սբերբանկը վաճառել է վարկային կազմակերպությունը, նոր սեփականատերերի թվում է «Ժիլֆինանս» բանկի բաժնետեր և «ՊԻԿ» խմբի հիմնադիրներից մեկը` Յուրի Ժուկովը, ում շահառուական բաժնեմասը կազմում է մոտ 20 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև