Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 22nd, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 22–ին 407,78 դրամ է կազմել

    Wednesday, January 22nd, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 22–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 407,78 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 22–ին 406,99 դրամ է կազմել

    Wednesday, January 22nd, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 22 արդյունքներով, հունվարի 21–ի համեմատ, աճել է 0.62 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,99 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ոսկու գինը նվազել է ԱՄՆ ՊԴՀ–ի` խթանումը կրճատելու սպասումների ֆոնին

    Wednesday, January 22nd, 2014

    Երեքշաբթի առուվաճառքի արդյունքում ոսկու գինը նվազել է ԱՄՆ Դաշնային ռեզերվի` խթանումը կրճատելու սպասումների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

    Ճապոնիայի բանկը հաստատել է տարեկան փողի բազան 60–70 տրիլիոն իենով ավելացնելու մտադրությունը

    Wednesday, January 22nd, 2014

    Ճապոնիայի բանկը չորեքշաբթի նիստի արդյունքում հաստատել է տարեկան 60–70 տրիլիոն իենի (մոտ 570–670 մլրդ դոլար) սահմաններում փոխի բազայի ավելացման ուղղությունը պահպանելու մտադրությունը, հաղորդում է Փրայմ գործակալությունը` հղում անելով ֆինանսական կարգավորիչի մամուլի հաղորդագրությանը։