Հայաստանում 2013 թ.–ին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 11,6 տոկոսով` հասնելով 1,7 տրիլիոն դրամի

01.02.2014 16:02
Հայաստանում 2013 թ.–ին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 11,6 տոկոսով` հասնելով 1,7 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալը կազմել է 1 776,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 11,6 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` վարկային ներդրումները կազմել են 1 658,7 մլրդ դրամ (8,5 տոկոսի աճ), որոնցից արտարժույթով վարկերը կազմել են 1 030,8 մլրդ դրամ, դրամով վարկերը` 627,8 մլրդ դրամ։

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետային վարկերը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել են 21 3 մլրդ դրամ (աճ` 2,5 անգամ) կամ համախառն վարկերի 1,2 տոկոսը։

Միաժամանակ ժամկետային վարկերի մոտ 20,2 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։

Միաժամանակ բանկերի երկարաձգված վարկերը 2013 թ.–ին կազմել են մոտ 96,5 մլրդ դրամ` մեկ տարում ավելանալով 77,5 տոկոսով, որոնցից մոտ 64,1 մլրդ դրամը կարճաժամկետ վարկերն են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև