ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հուղարկավորությունը կկայանա մարտի 28–ին Նոյեմբերյանում

24.03.2014 19:33
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հուղարկավորությունը կկայանա մարտի 28–ին Նոյեմբերյանում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 28-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին Նոյեմբերյան քաղաքում ժամը 18:00-ին, հասցեն` ք. Երևան, Ա.Տիգրանյան նրբանցք, տուն 5։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն անժամանակ մահացավ մարտի 22–ին հիվանդության պատճառով` կյանքի 49–րդ տարում։

«Ունենալով ֆինանսական ոլորտում հարուստ աշխատանքային փորձ` 1996թ.-ին Ստեփան Գիշյանը ստանձնել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գործադիր տնօրենի պաշտոնը` ղեկավարելով բանկը հիմնադրման օրվանից: 2006թ.-ին «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության, իսկ Ստեփան Գիշյանը շարունակել է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը»,– ասվում է հաղորդման մեջ։

2003թ.-ից Ստեփան Գիշյանը հանդիսանում էր նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահը, իսկ 2006թ.-ից` «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահը:

«Ստեփան Գիշյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման եւ բանկային համակարգի կայացման գործում: Նրա ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական համագործակցությունը նոր որակ ստացավ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2001թ.-ին Ստեփան Գիշյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2009թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից` «Վաստակի համար» ազգային շքանշանով:

««ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ողջ անձնակազմը սգում է իր ղեկավարի կորուստը և կիսում հարազատների վիշտը: Ստեփան Գիշյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մտերիմների 7 գործընկերների հուշերում»,– ասվում է հաղորդագրությունում։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև