ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

08.05.2014 14:48
ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 8-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 380 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 10 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 370 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 824 397 837 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0532 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4334 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև